Միշուստին-Փաշինյան զրույցում հատուկ ուշադրություն է դարձվել Լարսով բեռնափոխադրումների ավելացմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24news

փաշինյան-միշուստին

ՀՀ և ՌԴ կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը։ ՌԴ կառավարության հաղորդմամբ՝  առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Վերինի Լարս սահմանային անցակետով բեռնափոխադրումների ավելացմանը, որն ապահովում է ՌԴ և ՀՀ միջև առևտրաշրջանառությունը։

«Միխայիլ Միշուստինը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն փոխգործակցության թեման»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

--00—ՍՊ