ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News
Նոր Մոսկվայում երկու անօդաչու թռչող սարք է ընկել, հայտնաբերվել են Վորոնովսկոյե բնակավայրում, գրում են ռուսական լրատվամիջոցները։
Անօդաչու թռչող սարքերից մեկն ընկել է մանկական կենտրոնի տանիքին, երկրորդը՝ հաշմանդամություն ունեցող անձանց և մարտական գործողությունների վետերանների վերականգնողական կենտրոնի տարածքում: 80 երեխա տարհանվել է, տարածքը շրջափակվել է։
--00—ՍՊ