ՊՍԺ-ն և Ռեալը համաձայնեցրել են Մբապեի տրանսֆերը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

Mbappe

Ֆրանսիական ՊՍԺ-ն համաձայնության է եկել Մադրիդի «Ռեալի» հետ հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի հարցում, հայտնում է Goal-ը՝ հղում անելով իսպանացի լրագրող Ռոդրիգո Ֆաեսին։

Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական թիմի աստղը մոտ է իսպանական գրանդի հետ պայմանագիր կնքելուն։

Փարիզցիների ղեկավարությունը ստիպված է եղել զիջումների գնալ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, որպեսզի հաջորդ ամառ, երբ ավարտվի Կիլիանի պայմանագիրը, նրան անվճար չկորցնեն։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ