Մեծ Բրիտանիան ևս 500 հազար ֆունտ ստեռլինգ է հատկացրել Ադրբեջանին ականազերծման համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

ամն

Մեծ Բրիտանիայի կառավարությունը ևս 500 հազար ֆունտ ստեռլինգ է հատկացրել Ադրբեջանին ականազերծման աշխատանքների համար: Այդ մասին հայտարարել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդը։ Այս մասին տեղեկանում ենք 1lurer.am-ից։

Նրա խոսքով՝ այս միջոցները հատկացվում են Ադրբեջանի Ականազերծման գործողությունների գործակալության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակում:

Դիվանագետը նշել է, որ 2020 թվականից ի վեր Մեծ Բրիտանիան ականների սպառնալիքի դեմ պայքարելու համար Ադրբեջանին հատկացրել է մոտ 1,5 միլիոն ֆունտ ստեռլինգի աջակցություն։



--00—ԼՀ