ԱՄՆ-ն, Կանադան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան կհամակարգեն Գազային օգնության հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

1122551

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Կանադան, Ֆրանսիան և Գերմանիան պարտավորվել են համակարգել Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու, ինչպես նաև պաղեստինա-իսրայելական հակամարտության ծավալումը կանխելու ջանքերը։

Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է նրանց համատեղ հայտարարության մեջ, որը հոկտեմբերի 22-ին տարածել է Սպիտակ տունն այդ երկրների ղեկավարների հեռախոսային բանակցությունների արդյունքների վերաբերյալ։

«Ղեկավարները ողջունել են Գազայի հատված կարիքավոր պաղեստինցիների համար մարդասիրական առաջին շարասյուների ժամանման մասին հայտարարությունը և խոստացել են շարունակել գործողությունների համակարգումը տարածաշրջանի գործընկերների հետ՝ ապահովելու համար պարենի, ջրի, բժշկական սպասարկման և այլ օգնության շարունակական և անվտանգ հասանելիությունը: Ղեկավարները պարտավորվել են շարունակել սերտ  դիվանագիտական ​​համակարգումը, այդ թվում՝ տարածաշրջանի առանցքային գործընկերների հետ՝ կանխելու համար հակամարտության ծավալումը, ինչպես նաև պահպանելու կայունությունը Մերձավոր Արևելքում և քաղաքական կարգավորման և կայուն խաղաղության հասնելու աշխատանքը», - նշված է փաստաթղթում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ