«Պահանջում ենք արդար քննություն»․ Պեմզաշենի գործով մեղադրյալ Արկադի Բարսեղյանը հացադուլ է սկսել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

ֆգ

Արկադի Բարսեղյանը օգոստոսի 4-ից հացադուլ է սկսել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց մեղադրյալի իրավապաշտպան Վլադիմիր Մինասյանը։ Արկադի Բարսեղյանը Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի 31-ամյա բնակչուհի Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր և 8-ամյա որդու սահմռկեցուցիչ սպանությունների գործով մեղադրյալներից մեկն է։

«Գործի քննությունը 10 ամիս ընթանում է, բայց որևէ ապացույց ձեռք չեն բերել, բայց շարունակում են կալանքի տակ պահել Արկադի Բարսեղյանին։ Պահանջն արդարության վերականգնումն է»,- ասաց փաստաբանը։

Նրա խոսքով, պետք է փաստերը ստուգեին, նոր ձերբակալեին, բայց մարտի 1 են անում, թե բա՝ բացահայտել են ամբողջությամբ։ Ըստ պաշտպանի՝ գործի քննությունը պետք է իրականացնեն պրոֆեսիոնալ քննիչներ, որ բազմակողմանի ու նորմալ քննություն տարվի, ոչ թե միակողմանի, ինչպես այժմ է։

Մերի Մանուկյան

--00—ԱՊ