Ընդունե՛ք Լաչինի հարցով բանաձև․ ցուցարարները ՄԱԿ-ի գրասենյակին են ներկայացրել իրենց պահանջները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

դդ

2023 թ.-ի օգոստոսի 22-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարությունը ընդունել է «ԲԱՑՈւՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամներին, ինչի ընթացքում քննարկվել են կարևորագույն հարցեր:

Հարցերը ներառում էին՝

-ՀՀ կառավարության դիմումները ՄԱԿ-ին,

-Բերձորի/Լաչինի միջանցքի նկատմամբ ռուսական զորքերի չիրականացվող վերահսկողության վերաբերյալ մտահոգությունները,

-Բերձորի/Լաչինի միջանցքի նկատմամբ Ադրբեջանի անվտանգություն ապահովելու երաշխիքները անվտանգության սպառնալիքի վերածումը,

-ՄԱԿ-ի փաստահավաք առաքելության գործուղման հնարավորությունները, և ԲԱՑՈւՄ նախաձեռնության կողմից հավաքագրված փաստերի արդյունավետությունն ու կարևորությունը,

-«Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի միջոցով ադրբեջանական ուժի սպառնալիքին հակազդելը և պատասխանատվության ապահովումը,

-Պարենի համաշխարհային ծրագրի իրականացման հնարավորությունը Արցախի համար, ինչպես նաև մեր կուտակած մարդասիրական բեռների հեռանկարները,

- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունվելիք հնարավոր բանաձևը Բերձորի միջանցքի և Արցախին մարդասիրական օգնության առնչությամբ։

Հիմնվելով վերոգրյալ քննարկման վրա և ի նկատի ունենալով ՄԱԿ-ի առաքելության կարողություններն ու սահմանափակումները,

Հաշվի առնելով Հաագայի Միջազգային դատարանի որոշումները Բերձորի/Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ, ՄԱԿ ԱԽ-ի նիստին ներկայացված երկրների ճնշող մեծամասնության հայտարարությունները՝ Բերձորի/Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության հայտարարությունը (հղումները՝ ստորև)՝

ԲԱՑՈւՄ քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է՝

-ՀՀ Կառավարությունից, մասնավորաբար՝ ԱԳՆ-ից ինտենսիվ ու հրատապ աշխատանքներ իրականացնել ՄԱԿ ԱԽ-ում Բերձորի/Լաչինի միջանցք բացելու և Արցախին բացառապես Բերձորի/Լաչինի միջանցքով հումանիտար օգնություն տրամադրելու վերաբերյալ բանաձև ընդունելու առնչությամբ,

-ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամ երկրներից՝ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա, հրատապ կարգով վճռական բանաձև ընդունել Բերձորի/Լաչինի միջանցք բացելու և Արցախին Բերձորի/Լաչինի միջանցքով հումանիտար օգնություն տրամադրելու մասին,

-ՄԱԿ ԱԽ-ից «Ցեղասպանության հացագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի հիման վրա պատասխանատվության կանչել Ադրբեջանի ղեկավարությանը և նրա հանցակիցներին։





--00--ՍՊ