Հայաստանի բոլոր դպրոցներում այս տարվանից հոգեբանական ծառայություն կներդրվի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

1118404

Հայաստանի բոլոր դպրոցներում այս տարվանից հոգեբանական ծառայություն կներդրվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։

«Շատ կարևորում ենք այս ծառայության կայացումը, որովհետև դպրոցն այն միջավայրն է, որը ոչ միայն պետք է գիտելիքներ տա, այլև արժեքային համակարգ պետք է ձևավորի: Դպրոցը պետք է դառնա այն անվտանգ և ապահով միջավայրը, որտեղ երեխան որակյալ և արդյունավետ ուսում ստանալու հնարավորություն կունենա»,-ասաց Սվաջյանը։ 

Նրա խոսքով` առաջիկայում բոլոր դպրոցները կփորձեն համալրել հոգեբանի հաստիքները։

Անդրադառնալով այլ փոփոխություններին՝ Սվաջյանը խոսեց բոլոր դպրոցներում հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման մասին, որը կտարածվի 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների վրա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ