Վստահ եմ, որ ծառայության որակը միշտ կլինի բարձր մակարդակի․ Փանբուխչյանը շնորհավորել է փրկարարներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

փա

«Տարիների ընթացքում մեր հասարակության մեջ ամրապնդվել է այն գաղափարը, որ փրկարար ծառայողները միշտ առաջինն են հասնում քաղաքացուն օգնության՝ շատ անգամ վտանգելով իրենց կյանքը: Այս մասին գրառում է կատարել ԱԻՆ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը։

Անկախությունից ի վեր այս ծառայությունը շարունակ կատարելագործվել է և իր փորձով, գիտելիքներով կարողանում է ձեռք մեկնել աղետի մեջ հայտնված յուրաքանչյուր պետության:

Փրկարարը ոչ միայն պայքարում է աղետների հետևանքները վերացնելու, այլ նաև կանխարգելում, հնարավորինս նվազեցնում դրանց ռիսկը, իսկ դա անելու համար պետք է շարունակական և ամենօրյա ջանք:

Ինձ համար պատիվ է եղել շուրջ երկու տարի աշխատելու փրկարարների, ԱԻՆ աշխատակիցների հետ և ուզում եմ շնորհավորել նրանց մասնագիտական տոնի առթիվ, վստահ լինելով, որ ծառայության որակը միշտ կլինի բարձր մակարդակի»,- գրել է նա։

--00—ԼՀ