ԱԻ նախարարը Կոտայքի մարզում էր. Աբովյանի ՀՓՋ-ի վերանորոգման աշխատանքները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

299336116_481139680683125_9116528982071522918_n.jpg

Շարունակվում են Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի մարզային շրջայցերը: Գերատեսչության ղեկավարը փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի ուղեկցությամբ օգոստոսի 12-ին այցելել է Կոտայքի մարզային փրկարարական վարչություն և հրշեջ-փրկարարական ջոկատներ:

Աբովյանի ՀՓՋ-ի շենքը վերանորոգման փուլում է. նախարարը տեղում ծանոթացել է ընթացող աշխատանքներին, մանրամասները ներկայացրել է Կոտայքի ՄՓՎ պետ Գևորգ Սեդրակյանը: Վերանորոգման աշխատանքներն ամբողջությամբ իրականացվում են ԱԻՆ ՓԾ տնտեսած միջոցների հաշվին։

Գերատեսչության ղեկավարը շրջել է նաև Եղվարդի և Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքներով, ծանոթացել տեխնիկական հագեցվածությանը, զրուցել անձնակազմերի հետ, լսել նրանց առաջարկներն ու առկա հնարավոր խնդիրները:

Մարզային այցի ընթացքում Ա. Փամբուխչյանն այցելել է Հրազդան քաղաքում տեղակայված ՋԷԿ-ի հրշեջ փրկարարական ջոկատ, իսկ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ նաև Հրազդանի ՀՓՋ։

Վերջին կանգառը Գառնիի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետն էր: Նախարար Ա. Փամբուխչյանը զրուցել է խմբի անդամների հետ և վստահեցրել, որ նախարարությունը կարևորում է նրանց գործունեությունը և պատրաստ է աջակցել ցանկացած հարցում:

Գերատեսչության ղեկավարի մարզային այցելությունները կրում են շարունակական բնույթ:

--00--ԶՀ