Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց արտադրանքի արտահանման մասին է հոգում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

հ

Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև իր պաշտպանական-արդյունաբերական արտադրանքի արտահանման մասին է հոգում։

Այս մասին ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը՝ պատասխանելով Հնդկաստանի կողմից Հայաստանին սպառազինություն մատակարարելու թեմայով Ադրբեջանի քննադատություններին։

--00—ԼՀ