Ուկրաինան հայտնում է Կոնստանտինովկա քաղաքի ուղղությամբ հարվածների հետևանքով 16 զոհի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ուկ

Ուկրաինան հայտնում է, որ Դոնեցկի մարզի Կոստանտինովկա քաղաքում 16 մարդ է զոհվել՝ Ռուսաստանի հրթիռային հարվածների հետևանքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Տելեգրամ»-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: 

«Սովորական շուկա, խանութներ, դեղատուն։ Մարդիկ, ովքեր ոչ մի վատ բան չեն արել։ Շատ վիրավորներ: Ցավոք, զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել»,-նշել է Զելենսկին: 

Ուկրաինայի նախագահը ցավակցել է բոլոր նրանց, ովքեր կորցրել են հարազատներին:

--00—ԼՀ