Բելգորոդի հերթական գնդակոծության հետևանքով կա զոհ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

1111

Ռուսաստանի Բելգորոդի մարզն առավոտյան հերթական անգամ գնդակոծության է ենթարկվել, որի հետևանքով 1 կին է զոհվել, 2 հոգի՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram ալիքում։

Նահանգապետը հավելել է, որ օդային հարվածի հետևանքով վնասվել են մասնավոր տներ, առողջապահական 4 հաստատություն, ինչպես նաև մեքենաներ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը տեղական ժամանակով մոտ 07:30-ին Բելգորոդի շրջանին հարված են հասցրել RM-70 Vampire համազարկային կրակի ռեակտիվ համակարգից։ Ռուսական ՀՕՊ համակարգերն, ըստ հաղորդագրության, ութ արկ են խոցել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ