Ռուսաստանը հայտնել է ուկրաինական գնդակոծության հետևանքով Բելգորոդի գյուղերից մեկում 1 զոհի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1121627

Ռուսաստանից հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի մարզի Պոպովկա գյուղի գնդակոծման ժամանակ խաղաղ բնակիչ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը իր Telegram-ալիքում տեղեկացրել է նաև, որ զոհվածի կինը ծանր վիրավորվել է։

«Այսօր Կրասնայա Յարուգայի շրջանի Պոպովկա գյուղը երկու անգամ գնդակոծման է ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից: Դժբախտաբար, կրկնական գնդակոծման հետևանքով զոհվել է խաղաղ բնակիչ: Արկը մտել է մասնավոր բնակելի տուն, տարեց տղամարդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, նրա կինը ստացել է ծանր բեկորային վնասվածքներ», - գրել է տարածաշրջանի ղեկավարը՝ հավելելով, որ տուժածը տեղափոխվել է հիվանդանոց:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ