Ուկրաինայում հայտնել են, որ Խարկովի գյուղերից մեկի գնդակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6,24News

ուկ

Ուկրաինայի իշխանությունները հայտնում են, որ Խարկովի մարզի Գրոզա գյուղին հոկտեմբերի 5-ին ռուսական ուժերի հասցրած հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի։ 6 մարդ վիրավոր է։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ի ռուսական ծառայությունից։

Ըստ տեղի իշխանությունների՝ սա Խարկովի մարզում ամենամեծ թվով զոհերի պատճառ դարձած հարձակումն է՝ Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Խարկովի մարզում եռօրյա սուգ է հայտարարվել։

Ըստ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյի՝ Գրոզա գյուղում ապրում է շուրջ 300 մարդ։ Հարվածի պահին մարդիկ եղել են սրճարանում՝ հոգեհացի։

Իսկ հոկտեմբերի 6-ի առավոտյան, ըստ ուկրաինական կողմի, ՌԴ զինված ուժերը հարվածել են Խարկով քաղաքին։ Զոհվել է մեկ 10-ամյա երեխա, 9 մարդ վիրավոր է։

Հաղորդվում է նաև, որ գիշերը հարվածներ են հասցվել Օդեսայի մարզին։ Ըստ Ուկրաինայի գլխավոր դատախազության հաղորդագրության՝ վնասվել են հացահատիկի պահեստարաններ, վարչական շենքեր և բեռնատարներ։

--00--ԼՀ