Ցուցուլյանը Բուխարեստում քննարկել է աղետների և արտակարգ իրավիճակների արձագանքմանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

ց

Սեպտեմբերի 13-ից 15-ը Ռումինիայի Բուխարեստ քաղաքում անց է կացվում Համաշխարհային բանկի և Ռումինիայի Արտակարգ իրավիճակների գլխավոր տեսչության կողմից կազմակերպած «Գիտելիքի փոխանակում՝ աղետների և արտակարգ իրավիճակների արձագանքման կարողություններ» թեմայով աշխատաժողովը, որին մասնակցում է Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը։

Հայաստանյան պատվիրակության կազմում միջառմանը մասնակցում են նաև ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը, ՀՀ ֆինանասների նախարարության միջազգային համագործակցության և ֆիսկալ ռիսկերի կառավարման ոլորտի աշխատակիցներ։

Տարածաշրջանային միջոցառմանը ներգրավված են ներկայացուցիչներ վեց երկրներից՝ Հայաստանից, Խորվաթիայից, Վրաստանից, Մոլդովայից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։

Միջոցառումը համախմբել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների հիմնական շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ փրկարար ծառայության և ֆինանսական կազմակերպություններից, ներկայացնելու Ռումինիայի փորձը սեյսմիկ անվտանգության և աղետներին դիմակայունության բարելավման, էներգաարդյունավետության և արտակարգ իրավիճակների արձագանքման կարևոր օբյեկտների արդիականացման գործում։

Աշխատաժողովի հիմնական նպատակը մասնակից երկրների միջև արտակարգ իրավիճակներին պատրաստության և արձագանքման ոլորտում գաղափարների և գիտելիքների փոխանակման համար դինամիկ հարթակի ստեղծումն է։

Այցի շրջանակներում ՆԳՆ փրկարար ծառայության Տնօրենը հանդիպումներ ունեցավ Ռումինիայի Արտակարգ իրավիճակների գլխավոր տեսչության փոխտնօրեն, գեներալ-մայոր Բենոն Գաբրիել Դուդուկի հետ, ինչպես նաև եղավ Արտակարգ իրավիճակների կառավարման ուսումնական կենտրոնում և Միզիլում գտնվող նորակառույց հրշեջ-կայանում, ծանոթացավ աղետների կառավարման և արձագանքման կարողություններին, տեխնիկական և գույքային հագեցվածությանը։

--00—ԼՀ