Առաջնային է երևանցիների՝ տագնապային իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու վերաբերյալ իրազեկումը․Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

գֆ

Մեզ համար առաջնային է երևանցիների՝ տագնապային իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու վերաբերյալ իրազեկումը։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Քաղաքը հնարավորինս անվտանգ և ապահով դարձնելուն զուգահեռ, պակաս կարևոր չէ նաև այս հարցում հանրության տեղեկացվածությունը: Այս նպատակով Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի ուսանողների համար իրականացվեց անվտանգության կանոնների վերաբերյալ դասընթաց, որի նպատակն էր գործնական և պատկերավոր օրինակներով ուսանողների շրջանում զարգացնել տագնապային իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվելու հմտությունները:

Ծրագիրն իրականացվեց արտակարգ իրավիճակների նախարարության և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հետ համատեղ աշխատանքի արդյունքում։

Տագնապի դեպքում ճիշտ կողմնորոշվելուն միտված գործնական աշխատանքի շրջանակում դպրոցում միացվեց փորձնական ահազանգ։ Երեխաները ոչ միայն սովորեցին հարկ եղած դեպքում ճիշտ կողմնորոշվել, այլև հմտացան մոտակա ապաստարանների հայտնաբերման գործում:

Մեր առաջիկա ծրագրերից է նաև հնարավորինս կարճ ժամկետներում կարգի բերել քաղաքի բոլոր ապաստարանները:

Անվտանգության մասին անհրաժեշտ իրազեկվածություն ապահովելու և դրա կարևորությունն ընդգծելու նպատակով նման միջոցառումները կրելու են շարունակական բնույթ:

--00—ԻԴ