Ըմբշամարտի ԱԱ․ Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակչում է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

դդ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ընթանալ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Այսօր պայքարի են դուրս գալիս հունահռոմեական ոճի ըմբիշները։

Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը (67 կգ) 8-7 հաշվով հաղթեց Եգիպտոսի ներկայացուցչին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Գալստյանը վստահ հաղթանակ էր տարել մեկնարկում՝ հաղթելով իտալացի մրցակցին 8-0 հաշվով, հայտնում է armsport-ը։ 

Գևորգ Թադևոսյանը (87 կգ) դուրս է եկել 1/8 եզրափակիչ՝ 10-0 հաշվով հաղթելով լիտվացի մրցակցին։ Թադևոսյանը մեկնարկում հաղթել էր կուբացի մրցակցին 5-1 հաշվով։

Մրցումային երրորդ օրը մրցաշարում կմեկնարկի նաև Հրաչյա Պողոսյանը (63 կգ)։

Հիշեցնենք, որ Գևորգ Ղարիբյանը (60 կգ) այսօր կպայքարի ԱԱ-ի բրոնզե, իսկ Արթուր Ալեքսանյանը (97 կգ)՝ ոսկե մեդալի համար։

--00—ՍՊ