ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
ՌԴ ՊՆ-ն տեղեկատվություն է տարածել առ այն, որ Տուլայում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցում է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը։
Ի պատասխան 24News-ի այն հարցին, թե արդյոք ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցում է նիստին, ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը նշեց.
«Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Տուլա չի մեկնել և չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին»։
Հիշեցնենք, որ ըստ ռուսական ՊՆ-ի հաղորդագրության, այդ նիստին նաև մասնակցում է Ադրբեջանի ՊՆ նախարարը։
--00—ԼՀ