Սաակաշվիլին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է անում դիտարկել Ուկրաինայի և Մոլդովայի օրինակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Mihail-Saakashvili

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ դիմելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը․

«Մենք այժմ կանգնած ենք Հարավային Կովկասում հնարավոր ռազմական առճակատման սպառնալիքի առջև՝ հատկապես այն միջանցքի հետ կապված, որը Ադրբեջանին ուղիղ ելք կապահովի դեպի Նախիջևանի իր տարածք։ Կարևոր է ընդունել, որ Ռուսաստանը շահագրգռված է այս հակամարտությունը սրելու մեջ: Նման պատերազմը ոչ միայն կվնասի Ադրբեջանի միջազգային վարկանիշին, այլև կարող է հանգեցնել Հայաստանում իշխանափոխության, սակայն այս հարցի այլընտրանքային լուծումներ կան, որոնք ուժի կիրառում չեն պահանջում։

Խնդրում եմ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությանը որպես հնարավոր օրինակ դիտարկել Ուկրաինայի և Մոլդովայի միջև առկա պայմանավորվածությունը։ Այս երկու երկրները պահպանում են դրական, բարեկամանական հարաբերությունները՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց սահմանները։ Այն սցենարում, երբ Ուկրաինան պետք է անցներ Օդեսա քաղաքից Օդեսայի շրջանի հարավային մաս, Մոլդովան պատրաստակամորեն համաձայնեց վարձակալել Դնեստրով անցնող ճանապարհը: Որպես Օդեսայի նախկին նահանգապետ, ես հաճախ էի օգտվում այս վարձակալած ճանապարհից (որը վերանորոգում էի) ուկրաինացի սահմանապահների հսկողության ներքո, երբ ստիպված էի գնալ ուկրաինական Բեսարաբիա։ Մոլդովան այս համաձայնագրից կոմերցիոն օգուտ է ստանում։

Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակի համանման լուծում կիրառելը շահավետ կլինի երկու երկրների համար։ Հայաստանը կարող է առևտրային և ֆինանսական օգուտ ստանալ, ինչպես նաև օգտվել զգալի տարանցիկ ճանապարհներից: Բացի այդ, Ադրբեջանը կարող էր խուսափել ռուսական զորքերի շարունակական ներկայության անհրաժեշտությունից, ինչը, ի վերջո, կբերի երկու երկրների միջև խաղաղ գոյակցության»,-գրել է Սաակաշվիլին։

--00—ՅՄ