Փաշինյանը Բիշքեկում ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական խորհրդի նիստին չի մասնակցի․ ով կներկայացնի Հայատանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

47303841_0_0_3103_1745_1920x0_80_0_0_04621b6f27d56cf1f69ab79e6d9fd6d5

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում ընթացող ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական խորհրդի նիստին չի մասնակցի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Այսօր Բիշքեկում Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նշենք, որ Փաշինյանն այս պահին գտնվում է Վրաստանում, մասնակցում է Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին։

--00—ՅՄ