Կենսական է սեպտեմբերի 19-ի ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հարձակման և էթնիկ զտումների օբյեկտիվ լուսաբանումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

3

Միջազգային մամուլում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական հարձակման մասին սեպտեմբերին 800 հրապարակում է եղել, հոկտեմբերի` 1000: Այս մասին իր «X»–ի էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը «X»–ի իր էջում գրել է նաև, որ կենսական է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակման և դրա հետևանքով էթնիկ զտումների մասին օբյեկտիվ լուսաբանումը մամուլում։

 

 --00—ԱՊ