Մենք ՀՀ քաղաքացի ենք, ՊՆ-ի մեդալներ ունենք, ինչու՞ մեր թոշակները չեն տալիս. արցախցի զինծառայող

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Մենք ՀՀ քաղաքացի ենք, ՊՆ-ի մեդալներ ունենք, ինչո՞ւ մեր թոշակները չեն տալիս։ Այս մասին սոցապնախարարության դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց արցախցի զինծառայողը՝ նշելով, որ ինքն անձամբ մասնակցել է ՀՀ ԶՈՒ միջազգային մի շարք մրցումների․ «Ստացվում է, որ այն ժամանակ պետք էինք, իսկ հիմա պետք չենք, մեր տարիների կենսագրությունը ջնջում են»։

Նա նշեց, որ պահանջը իրենց երկարամյա ծառայության դիմաց տրվող թոշակն է․ «Տարիքով մարդիկ չեն կարողանում աշխատանք գտնել, բա իրենց թոշակը ինչի՞ չեն տալիս, ամեն ինչ կորցրել ենք ու եկել հասել այս երկիր։ Ամեն մեկիս ենթակայության տակ հարյուրավոր զինվորներ են ծառայել ՀՀ-ից զորակոչված, եթե իրենք մեզ չեն համարում ՀՀ զինծառայող, ապա այդ զինվորների երկու տարին համարվո՞ւմ է պարտադիր զինծառայություն, թե՝ ոչ, եթե ոչ, ուրեմն պետք է նորից զորակոչվեն»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ