ԵՄ երկրների մի մասը շարունակում է ռուսական գազ գնել. «Գազպրոմ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

գազ.j

Եվրամիության երկրների մեծ մասը շարունակում է ռուսական գազ գնել։ Այս մասին «Մոսկվա.Կրեմլ.Պուտին» ծրագրին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը։  

«Գազպրոմն», ըստ պայմանագրերի, Եվրոպային գազ է մատակարարում  Ավստրիայի գազային հանգույցի միջոցով, որտեղից այն էլ գնում է ԵՄ այլ երկրներ, ինչպես նաև Հարավարևելյան Եվրոպայի երկրներ»,- նշել է «Գազպրոմի» ղեկավարը։

Ալեքսեյ Միլլերի խոսքով՝ եվրոպական շուկայում ռուսական գազը հասանելի է բավականին մեծ ծավալով։

«Եվս մեկ անգամ ընդգծում եմ՝   պետություններ կան, որոնք հայտարարում են, որ իրենց երկրների շուկայում ռուսական գազ չկա, սակայն դա այդպես չէ»,- հավելել է նա։

 --00—ԼՀ