Գազայում խաղաղություն չի լինի, քանի դեռ «ՀԱՄԱՍ»-ը կա․ Բայդեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

38089696_0_21_2921_1664_1920x0_80_0_0_7dbaecd9be10e6f97a684b4d9c96e6f

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Գազայում հրադադարը խաղաղության չի հանգեցնի, քանի դեռ գոյություն ունի ՀԱՄԱՍ-ի գաղափարախոսությունը, որը խթանում է ոչնչացումը։

«Քանի դեռ ՀԱՄԱՍ-ը կառչում է ոչնչացման իր գաղափարախոսությունից, հրադադարը խաղաղություն չէ: ՀԱՄԱՍ-ի անդամներից յուրաքանչյուրի համար հրադադարը պահ է, որը նրանք օգտագործում են հրթիռների պահեստները վերականգնելու, մարտիկներին տեղափոխելու և սպանությունները վերսկսելու համար»,-Washington Post-ի համար իր հոդվածում գրել է ԱՄՆ նախագահը։

Նրա խոսքով, իրավիճակի այն զարգացումը, երբ ՀԱՄԱՍ-ը կշարունակի վերահսկել Գազայի հատվածը, միայն կուժեղացնի ատելությունը և կզրկի Պաղեստինի խաղաղ բնակչությանը ավելի լավ ապագա կառուցելու հնարավորությունից:

--00—ՅՄ