Ավստրալիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ ի աջակցություն Պաղեստինի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Capture

Ավստրալիայի Սիդնեյ, Մելբուրն և Բրիսբեն քաղաքներում այսօր տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են զանգվածային ցույցի՝ պահանջելով հրադադար Գազայի հատվածում, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Ինչպես հաղորդում է ABC հեռուստաընկերությունը, Մելբուռնում բողոքի ակցիային մասնակցել է WikiLeaks-ի ղեկավար և հիմնադիր ավստրալացի Ջուլիան Ասանժի հայրը՝ Ջոն Շիփթոնը, ով 2019 թվականից գտնվում է Լոնդոնի բանտում։

Մելբուռնում Վիկտորիա նահանգի խորհրդարանի շենքի մոտ վեցերորդ կիրակին անընդմեջ ցույց է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն պաղեստինցիների։

--00—ՅՄ