Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ժամանել են Զագրեբ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

հհ

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Զագրեբ, որտեղ նոյեմբերի 21-ին կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Խորվաթիա-Հայաստան հանդիպումը: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Հիշեցնենք՝ Վարազդատ Հարոյանը և Ուգոչուկվու Իվուն չեն մեկնել Խորվաթիա:

Մեր ընտրանու ավագը բաց կթողնի հանդիպումը ընտրական փուլում ստացած 5-րդ դեղին քարտի, իսկ Իվուն՝ Ուելսի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով:

--00—ԼՀ