Պուտինն աշակերտներին արգելեց դասերի ժամանակ ձեռքի հեռախոս օգտագործել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

պուտ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր օրենք ստորագրեց, որն աշակերտներին արգելում է դասերի ժամանակ ձեռքի հեռախոս օգտագործել։

Ըստ պաշտոնական տեղեկագրում հրապարակված փաստաթղթի՝ դասերի ժամանակ հեռախոսը կարող է օգտագործվել միայն սովորողների կամ կրթական հաստատության աշխատակիցների կյանքին վտանգ սպառնալու դեպքում։

--00--ԼՀ