Լուկաշենկոն արգելել է դատել իրեն և ընտանիքի անդամներին Բելառուսի նախագահի պաշտոնից հեռանալու դեպքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 4, 24News

լու.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Սահմանադրության փոփոխությունները, որոնք կարգավորում են հանրապետության նախկին նախագահի և նրա ընտանիքի իրավունքները:

Փոփոխությունների համաձայն՝ նախկին նախագահը և նրա ընտանիքը ցմահ պահպանում են անձեռնմխելիությունը, թիկնազորը և պետական անշարժ գույքից օգտվելու իրավունքը:

Պաշտոնաթող նախագահն ու նրա ընտանիքի անդամները կարող են պատասխանատվություն չկրել իշխանության ղեկին գտնվելու ընթացքում կատարված որևէ հանցագործության համար։ Անձեռնմխելի են մնում նաև ակտիվները, գույքը, նամակագրությունը:

Ավելին՝ պետության նախկին ղեկավարի մահվան դեպքում նրա հուղարկավորությունը կիրականացվի պետբյուջեի հաշվին։ Նախկին նախագահը պաշտոնաթողությունից հետո կդառնա Համաբելոռուսական Ժողովրդական ժողովի պատվիրակ և Հանրապետության խորհրդի ցմահ անդամ։

--00--ԼՀ