Թիկնազորով և ավտոշարասյունով երթևեկելու պատճառով պարեկները կանգնեցրել են Սամվել Շահրամանյանի մեքենան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

շա

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՆԳՆ ոստիկանության պարեկները Երեւանում կանգնեցրել են Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի մեքենան՝ թիկնազորով եւ ավտոշարասյունով երթեւեկելու պատճառով։ Պարեկները Շահրամանյանին ասել են, որ նա օրենքով ավտոշարասյունով երթեւեկելու իրավունք չունի։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաստատել են լուրը՝ նշելով, որ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար են կանգնեցրել, արձանագրություն չեն կազմել, միայն զգուշացրել են։

Հայաստանում թիկնազորով եւ ավտոշարասյունով երթեւեկելու «առավելությամբ» օժտված են պետական պահպանության ենթակա անձինք, օրինակ՝ վաչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը, ՀՀ նախագահը, ԱԳ նախարարը, այլք։

--00--ԼՀ