ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 5, 24News
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են․ Հունվարի 5-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ապարանի, Թալինի‚ Արթիկի տարածաշրջաններում և Լանջիկ բնակավայրի հատվածում թույլ ձյուն է տեղում, իսկ Էջմիածնի տարածաշրջանում՝ անձրև։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
--00--ՍՊ