Դավիթ Խուդաթյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

Արմավիր քաղաքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ: Համապատասխան որոշումը կայացվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:  

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Դավիթ Խուդաթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»,- ասված է որոշման նախագծում:

--00—ՅՄ