«Արթիկ» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում կալանավորված անձանց մոտ հայտնաբերել են թաքցված բջջային հեռախոսներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

O-glx

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի և անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, հունվարի 19-ին ստանալով տեղեկություններ կալանավորված անձ Հ․Հ․-ին «Արթիկ» բժշկական կենտրոն ուղեկցած պահպանության ապահովման բաժնի ծառայողներից, ժամը 12։25-ի սահմաններում Հ․Հ․-ին բժշկական կենտրոնից վերադառնալուց հետո ենթարկել են անձնական խուզարկության։ 

Խուզարկությամբ վերջինիս գոտկատեղից հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս։

Նույն օրը՝ ժամը 13։05-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել ՁՊՎ-ից հիմնարկ ընդունված կալանավորված անձ Ա․Բ․-ին։

Արդյունքում՝ Ա․ Բ․-ի տաբատի գոտու տակից  հայտնաբերվել է 2 բջջային հեռախոս։

Դեպքերի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

--00—ՅՄ