ՀՀ ՄԻՊ-ը Ժնևում է․ տեղի են ունեցել հանդիպումներ, քննարկվել են ոլորտին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

photo_2024-02-10_16-22-39

Շարունակվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև:

Փետրվարի 9-ին Անահիտ Մանասյանն այցելել է Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարի գրասենյակ, որտեղ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ:

Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

--00—ՅՄ