Ադրբեջանը Շուշիի փաստաթղթից հրաժարվելո՞ւ է, որ դու ազատվում ես Անկախության հռչակագրից․ Գալստյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Մինչև այսօր Անկախության հռչակագիրը խնդիր չի եղել, Փաշինյանը հստակ ասաց՝ ես ի վիճակի չեմ այս խնդիրները հաղթահարել, դրա համար այս հարցերն օրակարգից պետք է հանեմ։ Ժողովուրդն այդ հանրաքվեին չի մասնակցի, նվազագույն մասնակցություն կլինի, Փաշինյանն ուզում է լծակներ կիրառել, այն անցկացնել և ողջ պատասխանատվությունը գցել ժողովրդի վրա։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Արդարություն ու վերադարձ» ՀԿ համահիմնադիր Դավիթ Գալստյանը։

«Շուշիի հռչակագրից, որ Ադրբեջանի ու Թուրքիայի խորհրդարանում վավերացվեց, հրաժարվելո՞ւ են կամ իրենց  սահմանադրությունում փոփոխություն լինելո՞ւ է, որ դու Անկախության հռչակագրից ես հրաժարվում։ Մեզ կործանման են տանում, ոչնչացնելով 3-րդ Հանրապետությունը` խոսում են 4-րդի մասին, եթե չսթափվենք, մեծ կորուստներ ենք ունենալու»,-ավելացրեց Գալստյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 --00—ԼՀ