«Ղարաբաղյան պատերազմի ավարտով տարածաշրջանում բոլորովին նոր փուլ է սկսվել»․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

аа

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը փետրվարի 17-ին կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի մասին: 



էրդողանը կրկնել է, թե Հայաստանը պետք է խաղաղություն և համագործակցություն հաստատի իր հարեւանների հետ, այլ ոչ թե անվտանգություն փնտրի «հազարավոր կիլոմետրեր հեռու»:



Թուրքիայի նախագահը նշում է, թե «որոշ արևմտյան շրջանակներ փորձում են խաղի նոր կանոններ հաստատել Հարավային Կովկասում»․ «Արևմտյան որոշ շրջանակներ մինչև հիմա չեն կարողանում հասկանալ, որ Ղարաբաղյան պատերազմի ավարտով տարածաշրջանում բոլորովին նոր փուլ է սկսվել», - ասել է Էրդողանը:



Էրդողանը իր ելույթում նաև հայտարարել է, որ «այն ուժերը, որոնք փորձում են իրենց շահերն իրականացնել այս տարածաշրջանում ապրող ժողովուրդների խնդիրների և ժողովուրդների միջև հակամարտությունների հաշվին, տարիներ շարունակ բորբոքել են Հայաստանը, ամենամեծ վնասն են հասցրել հայ ժողովրդին»։ 



--00—ՍՊ