Դատարանը մերժել է Խաչատրյանի՝ վիրահատության նպատակով արտերկիր մեկնելու վերաբերյալ միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

Պեկ

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն արտերկիր չի մեկնի՝ վիրահատության։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, մերժել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ վիրահատության նպատակով արտերկիր մեկնելու թույլտվության վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը։ Այս մասին հայտնում է pastinfo.am-ը։

Նշենք, որ միջնորդության քննությունը կայացել է այսօր՝ Գագիկ Խաչատրյանի բացակայության պայմաններում, քանի որ վերջինս ի վիճակի չի եղել ներկա գտնվելու դատական նիստում և, թեև դատախազն առարկում էր, միջնորդությունը քննվեց առանց Խաչատրյանի։

Դատարանը որոշեց մերժել միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

--00—ԼՀ