Արթուր Դալալոյանին առաջարկել են տեղափոխվել Հայաստանի հավաքական, մերժում են ստացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

photo_2023-04-17_17-52-12

Մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Արթուր Դալալոյանին առաջարկել են տեղափոխվել Հայաստանի հավաքական: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստան սպորտային մարմնամարզության հավաքականի ավագ մարզիչ Վալենտինա Ռոդիոնենկոյին:

«Ո՛չ մեր միջոցով են առաջարկել, ո՛չ ֆեդերացիայի, ո՛չ էլ նախարարության։ Անձամբ նրան են առաջարկել։ Որ մերժում են ստացել, միանգամայն բնական է և օրինաչափ։ Դեռ ուրիշ մեկին չեն առաջարկել, բայց մենք սպասում ենք։ Կառաջարկեն։ Բայց վստահեցնում եմ` մեզ մոտից ոչ ոք չի ցանկանա տեղափոխվել այլ հավաքականներ»,-ասել է նա։

Դալալոյանը Տոկիոյի օլիմպիական խաղերի թիմային բազմամարտի չեմպիոն է, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն:

--00—ՅՄ