Նորագույն սպառազինությունն անցել է մարտական ծառայության. Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News 

պո

«Ռուսաստանի պաշտպանական հատվածի զարգացման նախկին բոլոր պլանները կատարվել են»։ Այս մասին այսօր ՌԴ Դաշնային Ժողովին ուղղված ուղերձում նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Կինժալ համալիրը արդյունավետորեն օգտագործվում է հատուկ գործողության գոտում, ընդգծել է ՌԴ ղեկավարը։

«Բուրևեստնիկ» թեւավոր հրթիռի և «Պոսեյդոն» համակարգի փորձարկումներն ավարտվում են, դրանք հաստատել են իրենց եզակի բնութագրերը, ասել է նախագահը։

«Սարմատ» հրթիռները հանձնվել են զորքերին, Ռուսաստանը շուտով դրանք կցուցադրի այն տարածքներում, որտեղ դրանք հիմնված են մարտական ​​հերթապահության վրա։

--00—ԼՀ