Հանրապետության 20 տարբեր հասցեներում իրականացնում է համայնքային նշանակության շինարարական աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

աշ

Մոտ 4 միլիարդ դրամ ընդհանուր բյուջեով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հանրապետության 20 տարբեր հասցեներում իրականացնում է համայնքային նշանակության շինարարական կարևոր աշխատանքներ:

Դպրոցներ, մանկապարտեզներ, համայնքային կենտրոններ… ծրագրերն իրականացվում են տարբեր ուղղություններով:

Հիմնականում ավարտված է Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի 100-ամյա շենքի պատշգամբի վերակառուցման աշխատանքները:

«Զարդասյուները, նախշերը պահպանվել են նույնությամբ»,- ասում է դպրոցի տնօրենը:

Ծրագրով վերանորոգվել է նաև դպրոցի մարզադահլիճը. սա էլ դարձել էր վթարային:

--00—ԼՀ