Մենք էլ էնտեղ գերիներ ունենք, դա իմ խնդիրը չի․ ԱԱԾ-ն հասկանում է՝ ինչ է անում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

«Մենք մեր գործն ենք անում, այն ինչ սկսել է Սպարապետը, մենք պետք է դա շարունակենք»։ Այս մասին այսօր՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

«Մենք մեր տարածաշրջանում պետէ է խելոք և համախմբված լինենք, որ հետագայում ավելի մեծ դժվարությունների չհանդիպենք»,- նշեց ԵԿՄ նախագահ։

Միքայելյանը չցանկացավ անդրադառնալ ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցուն վերադարձնելու որոշումը։

«Մենք էլ էնտեղ գերիներ ունենք, դա իմ խնդիրը չի, իմ խնդիրը սահման պահելն է: ԱԱԾ-ն հասկանում է՝ ինչ է անում»,- ասաց նա:

Խոսելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներից, ովքեր այս պահին գտնվում են Բաքվի բանտում Միքայելյանն ասաց․

«Այն մարդիկ են հիմա այնտեղ, ոովքեր 100 տոկոսով վստահում էին ռուսներին,  ռուսները չե՞ն կարողանում  այդ մարդկանց բերել Հայաստան»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ