Տավուշում Փաշինյանի հայտարարածն Ալիևի պահանջն է եղել ողջ բանակցությունների ընթացքում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

Այն փաստաթուղթը, որի շուրջ քննարկումներ են լինում Երևանի և Բաքվի միջև, այն կետերը, որը առաջարկում է և պահանջում է Ադրբեջանը ՀՀ իշխանությունը քայլ առ քայլ փորձում է կատարել՝ մաքրելով այդ փաստաթղթից, որպեսզի վերջում իրենց կողմից այդքան քարոզված կեղծ խաղաղության փաստաթուղթը՝ առանց որևէ խնդրի ներկայացնի, թե տեսեք փաստաթուղթ ենք մշակել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Մանուկյանը նշեց՝ այն, ինչ Տավուշում հայտարարում է Նիկոլ Փաշինյանը ամբողջությամբ Ադրբեջանի պահանջներն են եղել բանակցությունների ընթացքում․ «Հիմա փորձում է սեփական ժողովրդին պատերազմով սպառնալով կյանքի կոչել դա, որը ուղղակի իրականության հետ կապ չունի»,-ասաց նա։

Պատգամավորի խոսքով, չի կարող սահմանի 10, 15, 20 կամ 100 կմ հատվածում սահմանագծում և սահմանազատում իրականացվել, երբ ամբողջ սահմանի մնացած հատվածների մեծ մասում Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել հայկական հատվածները։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ