Այվազովսկու «Հարավային ափին» կտավը աճուրդում վաճառվել է ավելի քան 252 մլն դրամով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

դդ

Այվազովսկու «Հարավային ափին» կտավը Լոնդոնի MacDougall's աճուրդային տանը վաճառվել է 514 հազար ֆունտով (640 հազար դոլար, ավելի քան 252 մլն դրամով)։ Փորձագետները նախապես այն գնահատել են 400-600 հազար ֆունտ։ Վերջնական գինը 114 հազար ֆունտով գերազանցել է ավելի ցածր գնահատականը։

Աճուրդն անցկացվել է մարտի 18-ից ապրիլի 10-ը առցանց ձևաչափով՝ Փարիզի Hôtel Drouot աճուրդի տան հարթակում։

--00—ՍՊ