ԱԺ-ով Փաշինյանին անվստահություն ենք հայտնելու և հասնենք նրա պաշտոնանկությանը. Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

Քանի որ Նիկոլը Փաշինյանն արհամարհեց ժողովրդի պահանջը, ուրեմն պետք է ստիպենք նրան դա անել։ Առաջին քայլը լինելու է Ազգային ժողովով Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելը։ Այդ մասին Հանրապետության հրապարակում հայտնել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը` մանրամասնելով Փաշինյանի՝ հրաժարականի գործողությունները․

«Եթե արձագանքը շարունակում է նույնը մնալ, մենք խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անելու:

Ես գիշերելու եմ Հանրապետության հրապարակում»,-  նշել է Բագրատ Սրբազանը։ 

--00—ՍՊ