Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում բախվել են «GAZel» և «VAZ» ավտոմեքենաները. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

photo_2024-05-10_08-47-51

Մայիսի 10-ին, ժամը 00:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել  ՃՏՊ. կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «GAZel» (վարորդ՝ Դ. Բ. ծնված  1967թ.) և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականները:

--00—ՅՄ