Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր 90.000-ի, իսկ դու ի՞նչ ես արել. Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Varazdat-Harutyunyan-5

Պապը 371 թվականին Ձիրավի ճակատամարտում հռոմեացիների աջակցությամբ պարտության է մատնել երկիրը նվաճած պարսկական զորքերին, ինչի շնորհիվ դարձել է հայոց թագավոր, գրում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Իշխելով երկրի համար արտաքին և ներքին ծանր պայմաններում՝ Պապը կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները: Ըստ որոշ կարծիքների՝ Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր 90.000-ի։

Իսկ դու ի՞նչ ես արել բացի երկիրը քաղաքական լուսանցքում թողնելուց, կտոր-կտոր հանձնելուց, բոլորին պառակտելուց ու սեփական ժողովրդիդ կանխորոշված պատերազմով սպառնալուց»:

--00—ՅՄ