Նիկոլն ու Պապը. ու՞ր են տանում վարչապետի կոմպլեքսներն ու ֆոբիաները. Արշակ Սրբազան Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար իրեն համեմատում է Պապ թագավորի հետ , ունի դիտավորություն։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

«Ես հիշում եմ, որ 2018 թ-ին՝ իշխանափոխությունից հետո, եպիսկոպոսների ու վարչապետի միջև հանդիպում տեղի ունեցավ, այցելել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այդ ժամանակ նա առիթը բաց չթողեց ու անդրադարձավ Պապ թագավորին՝ բոլորիս համար տարակուսելի ընդհանրացումով ավարտելով իր խոսքը, թե երբ պետությունն ուժեղանում է, եկեղեցին թուլանում է։ Մի տեսակ կոմունիստական պատմագիտության շրջանում զարգացած թեզն է, թե իբր եկեղեցին մշտապես մրցակցության մեջ է գտնվել պետության հետ։

Մոռանում են այն իրողությունը, որ պետության վերականգնումները մեր պատմության շրջանում տեղի է ունեցել եկեղեցու ակտիվ մասնակցությամբ։ Պետք է թերթել պատմության այն էջերը, թե այլ պետությունների ներքո կքած մեր ժողովրդին ով է ներշնչել պետականության գաղափարը», - նշել է նա։ Սրբազան հոր խոսքով, Պապ թագավորի շուրջ ծավալվող քննարկումը ոչ թե հիմնված է սկզբնաղբյուրների վրա, այլ կոմունիստական գաղափարախոսության ժամանակ գրված Ստեփան Զորյանի վեպում։ «Դրանում արտացոլված էին ժամանակի բոլոր հակաեկեղեցական տրամադրությունները», - հավելել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ