ԲՏԱ նախարարը այցելել է Հրազդանի գործարան․ դադարեցվել է տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

gg

 

Այսօր ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի և ԲՏԱ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանի հետ այցելել եմ Հրազդան քաղաքում գտնվող «Պատնեշ» ընկերություն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը․

«Շրջայց ենք կատարել գործարանի տարածքում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել նրանց կողմից մշակված արտադրանքներին և արտադրական գործընթացներին, լսել բարձրացված խնդիրներն ու մտահոգությունները:

Այցի արդյունքում որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ հետագա համագործակցությունը»,- նշել է նա։ 



--00—ՍՊ