Սպասում էլ չկար, որ երկրի բարձրաստիճան ղեկավարությունը կմասնակցեր Սուրբ պատարագին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 7,  24News

Քաղաքական ղեկավարության որոշումն է՝ Սուրբ պատարագին մասնակցել, թե՝ ոչ։ Մենք եկեղեցու մուտքը որեւէ մեկի առջեւ չենք փակում, քանի դեռ նա եկեղեցու հետ հաղորդակցությունից զրկված չէ։ Կարծում եմ, որ բացատրությունները պետք է փնտրել իրենց պատասխաններում։ Անդրադառնալով երեկ մատուցված Սուրբ պատարագին, որին պետական այրերը ներկա չէին՝ ասել է Արշակ Սրբազանը։

«Մենք այսօրվա իրավիճակով պայմանավորված հրավերներ և շնորհավորանքներ չենք ուղղել Սուրբ Ծննդյան առիթով եւ հետեւաբար նման սպասում էլ չկար, որ երկրի բարձրաստիճան ղեկավարությունը պետք է մասնակցի հրավերին ընդառաջ։ Իրենց որոշումն է եղել, մենք եկեղեցու մուտքը որևէ մեկի առջեւ չենք փակում, քանի դեռ նա եկեղեցու հետ հաղորդակցությունից զրկված չէ։ Կարծում եմ, որ բացատրությունները պետք է փնտրել իրենց պատասխաններում»,- ասել է նա։

Սրբազանը ընդգծել է նաև, որ եկեղեցու նկատմամբ արհամարհանք ոչ ոք չի կարող դրսևորել՝ նկատելով. 

«Համենայնդեպս եկեղեցին այն հաստատությունը չէ, որի նկատմամբ որեւէ մեկը կարող է մտածել, որ որևէ մեկ կարող է արհամարհանք դրսևորել։ Եկեղեցու բնույթի առանձնահատկություններից ելնելով՝ արհամարհանքն ինքնաբերաբար վերադարձվում է։ Նույնն է, որ արհամարհանք դրսևորես Աստծո նկատմամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱԹ