Միգուցե Հարավային Կովկասի՞ն հետևեք, որտեղ սողոսկողները հերթական արյունալի կոնֆլիկտն են հրահրում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

ռտ

Միգուցե Հարավային Կովկասի՞ն հետևենք, որտեղ սողոսկողները ոչ թե խաղաղություն, այլ արյունալի կոնֆլիկտ են հրահրում։ Այսօր այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով արևմտյան լրատվամիջոցների կողմից ՌԴ-ին ուղղված մեղադրանքների վերաբերյալ հարցադրմանը։

«Պետք է տեսնենք, թե ովքեր են իրականությունը ապատեղեկատվությամբ փոխարինում։ Միգուցե մենք ավելի լայն հայացք ձգենք դեպի Հարավային Կովկաս կամ Մերձավոր Արևելք։ Տեսնենք, թե այդ ովքե՞ր են ուզում սողոսկել Հարավային Կովկաս և այնտեղ ոչ թե խաղաղություն հաստատել, այլ հերթական կոնֆլիկտը հրահրել։ Խաղաղությունն այն է, ինչի մասին պայմանավորվել են ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարները և դա ամրագրել էին փաստաթղթերում», - իր խոսքում նշեց ՌԴ ԱԳՆ պաշտոնյան։

Զախարովան հայտնեց նաև, որ այդ պայմանավորվածությունները եռակողմ համաձայնությամբ էին ձեռք բերվել, ինչը ճանապարհային մեծ քարտեզ է իրենից ներկայացնում, դա մեծ անհանգստություն առաջացրեց շատերի մոտ։

 

--00—ԱՊ